Տեր Հիսուս Քրիստոս, մեր հոգիների խաղաղություն, մենք խնդրում ենք Քեզ, խաղաղություն տուր մեր սրտերին եւ ուղիներ ցույց տուր մեզ, որ միշտ քայլենք Քո սիրո եւ ճշմարտության մեջ:
Ամեն։
Մեր աղոթքի զորությունը կարող է կատարել բազմաթիվ հրաշքներ:
Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի Քո անունը,
Քո արքայութունը թող գա,
Քո կամքը թող լինի երկրի վրա,ինչպես որ երկնքում է.
Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր.
և թող մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին,
Եվ մի տանիր փորձության,այլ փրկիր մեզ չարից,
քանզի Քոնն է արքայությունը և զօրությունը և փառք հավիտյանս:
ԱՄԵՆ:
Ո՜վ Տեր իմ և Աստվա՛ծ իմ.
Եվ օրհնում ու փառավորում
Քո սուրբ անունը,
Որ պահեցիր այս գիշեր
Քո անարժան ու մեղավոր ծառային
Բոլոր վտանգներից ու փորձություններից,
Խաղաղությամբ հասցնելով
Առավոտյան այս ժամին
Եվ արժանացրիր Քո ծառային տեսնելու
Քո ողորմության լույսը:
ԱՄԵՆ:
եւ Աստվա՛ծ իմ, օրհնում ու
փառավորում Քո սուրբ անունը, որ պահպանեցիր Քո անարժան
ու մեղավոր ծառային այս ցերեկ եւ խաղաղությամբ
հասցրիր երեկոյան ժամին։
Այժմ խնդրում եմ, որ Դու Քո
ամենազոր աջով կնքես Քո
ծառայի տեղն ու հարկը, ելքն ու
մուտքը, որ ննջեմ ապահով ու
աներկյուղ, խաղաղությամբ եւ
առանց փորձանքների։
ԱՄԵՆ:
Կեսգիշերին արթնանալով` խոստովանում ենք Քեզ, Տե՛ր, փառավորելով Քո սուրբ անունը,
և խնդրում ենք Քեզ` մեզնից հեռացրո՛ւ խավարային խորհուրդները`
Քո ողորմության շնորհով պահելով բանսարկուի պատրանքներից:
ԱՄԵՆ:
Հայր մեր, որ երկնքում ես, թող
սուրբ լինի Քո անունը, թող Քո
արքայությունը գա. թող Քո
կամքը լինի երկրի վրա, ինչպես
որ երկնքում է. մեր
հանապազօրյա հացը տուր
մեզ այսօր եւ ներիր մեզ մեր
հանցանքները, ինչպես որ մենք
ենք ներում նրանց, որ հանցանք
են գործում մեր դեմ, եւ մի
տանիր մեզ փորձության, այլ
փրկիր չարից, որովհետեւ Քոնն
է արքայությունը եւ զորությունը
եւ փառքը հավիտյանս
հավիտենից:
ԱՄԵՆ:
Տե՛ր, փրկիր մեզ և քավիր մեր մեղքերը քո սուրբ անվան համար.
Սուրբ և պատվական խաչիդ հովանու ներքո խաղաղությամբ պահիր Քեզ ապավինած և Քեզ վրա հույս դրած ժողովրդին.
Փրկիր երևելի և աներևույթ թշնամիներից.
Արժանի դարձրու գոհությամբ փառավորելու Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ, հավիտյաններից հավիտյանս։
ԱՄԵՆ:
Տեր Աստված մեր, փարատիր ցավերն ու բժշկիր հիվանդությունները Քո ժողովրդից, և ամենահաղթ խաչիդ նշանով բոլորին կատարյալ առողջություն շնորհիր, որով մարդկության տկարությունը կրեցիր և դատապարտեցիր մեր կյանքի ու փրկության թշնամուն:
Դու ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված, և միայն Դու կարող ես ներել մեր մեղքերը, հեռացնել ախտերն ու հիվանդությունները մեր միջից:
Բարիքներ պարգևող, Քեզ են հայտնի մեր կարիքները, առատ ողորմությունդ պարգևիր Քո արարածներից յուրաքանչյուրին ըստ իր կարիքի, որոնց միջոցով միշտ թող գովվի Ամենասուրբ Երրորդությունդ, այժմ, միշտ և հավիտյաններից հավիտյանս։
ԱՄԵՆ:
ողորմության և քավության,
նորոգության, բժշկության
և առողջության,
լուսավորության և կենդանության,
հարության և անմահության,
որ մերձ ես համայն արարածների
հեծություններին,ինձ էլ հիշի՚ր, երբ գաս Քո
արքայությամբ:
ԱՄԵՆ:
Տե՜ր զորության՝ հանդարտեցրու հոգիս սատանայական բոլոր խռովություններից և աշխարհիկ հոգսերից:
Առաքի՛ր Քո խաղաղության հրեշտակին, որ մեզ անխռով պահի գիշեր և ցերեկ, քնած թե արթուն,
որպեսզի միշտ գոհությամբ փառավորենք Քեզ:
ԱՄԵՆ:
Տե՛ր, մեզ խաղաղության ճանապարհներով առաջնորդիր:
Տե՛ր, ուղղիր ու առաջնորդիր մեր և բոլոր հավատացյալների հոգիները՝ արդարության ճանապարհով գնալու դեպի հավիտենական կյանք։ Ամեն:
Տե՛ր, երբ ճանապարհ ընկնեմ, ինձ մի՛ թող մենակ, այլ առաքիր իմ ետևից Քո օգնությունը՝ օր ու գիշեր պահելով ինձ սատանայի բոլոր փորձություններից:
Եվ իմ անկայուն և թույլ մտքին մի՛ թող մեղանչել, այլ լալ ու կոծել իմ մեղքերի և անօրենությունների համար։
ԱՄԵՆ:
Ը օր Մեծի Պահոց
Ը օր Մեծի Պահոց Առակներ 1 Երուսաղէմում Իսրայէլի թագաւոր Դաւթի որդու՝ Սողոմոնի առակները 2Ճանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ հանճարի խօսքերը, 3ընկալել խօսքի բարդ դարձուածքները,հասկանալ ճշմարիտ արդարութիւնը եւ ուղղել իրաւունքը՝ 4պարզամիտներին խորագիտութիւն եւ երիտասարդներին միտք ու [...]