Մատթէոս 18.20

Որտեղ որ երկու կամ երեք հոգի հավաքվում են իմ անունով, ես նրանց հետ եմ

Դանիայի Հայ Առաքելական Եկեղեցին

Դանիայի Հայ Առաքելական Եկեղեցին անբաժանելի մասն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:ԴՀԱԵՀ – ի կենտրոնատեղին գտնւում է Կոպենհագենում եւ գործում է ընդ իշխանութեան Կենտրոնական Եւրոպայի եւ Սկանդինաւիայի երկրների հայրապետական պատուիրակութեան:
Մեծ է Եկեղեցու ավանդը մեր ժողովրդի հայեցի կրթության ու դաստիարակության գործում: Հայաստանյայց Եկեղեցին ձգտում է հավատացյալներին հաղորդել արերի ընթացքում կուտակված պատմական և մշակութային ժառանգությունը` խոսքի, գրականության, աղոթքի և ժամերգությունների միջոցով:Եկեղեցու սրբազան ավանդույթները, հավատալիքները, խորհուրդները և ծիսական արարողությունները ծառայում են հավատացյալների հոգևոր և կրթական պահանջների բավարարմանը

Chachkar i København_3
Chachkar i København_2
Velsignelse-af-Chachkar

ԽԱՉԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՕԾՈՒՄ ԱՊՐԻԼԻ 24:

ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՊԵՆՀԱԳԵՆՈՒՄ

Ապրիլի 22-ին Կոպենհագենում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Տիրանայում, տեղի ունեցավ հայկական խաչքարի օրհնության և օծման արարողություն։

Դանիայի Առաքելական Եկեղեցին ունի հագեցած արարողակարգ, որոնք պարբերաբար անցկացվում են երկրի տարբեր շրջաններում։ Հաճախ անցկացվում են Սուրբ և Անմահ Պատարագ և Ժամերգություներ Օրհուս, Օդենսե, Կոպենհագեն և Կոլլինգ քաղաքներում: Մեր հարգելի քահանա Տեր Ստեփանոսը ջերմորեն հրավիրում է բոլոր հավատացյալներին միանալու այս արարողություններին։

Արարողություններից հետո հավատացյալները սովորաբար մնում են՝ քննարկելու քրիստոնեական հավատքին առնչվող հարցեր և թեմաներ, ինչը ստեղծում է հաղորդակցության ջերմ մթնոլորտ և ամրապնդում է համայնքի ներսում հոգևոր կապերը։

Դուք կարող եք տեղեկանալ սպասվող արարողությունների մասին մեր Facebook էջում, որը պարբերաբար թարմացվում է։ Այնտեղ դուք կգտնեք ընթացիկ տեղեկատվություն արարողությունների ժամերի և վայրերի մասին, ինչպես նաև այլ նորություններ համայնքի մասին։

Ընթերցումներ

Բիբլիական այս հատվածները մեզ մղում են խորը մտածելու և վերլուծելու Աստծո խոսքը: Յուրաքանչյուր ընթերցում թույլ է տալիս բացահայտել նոր իմաստներ և մերձենալ մեր հավատքին