Գ օր Մեծի Պահոց

Գ օր Մեծի Պահոց
Յովել 1.14‐20
Ծոմի օ՛ր նշանակեցէք, աղօ՛թք կազմակերպեցէք, հաւաքեցէ՛ք ծերերին, երկրի բոլոր բնակիչներին ձեր Աստծու Տանը եւ աղօթեցէ՛ք Տիրոջը անկեղծ սրտով։ 15Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, վա՛յ ինձ այն օրը, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը.թշուառութիւն թշուառութեան վրայ պիտի հասնի։ 16Ձեր աչքերի առաջ պակասեցին կերակուրները, ձեր Աստծու տնից՝ ուրախութիւնը եւ խնդութիւնը։ 17Խայտացին երինջները իրենց մսուրներում, ապականուեցին գանձերը, տապալուեցին շտեմարանները, քանի որ ցորենը խորշակահար եղաւ։ 18Ի՞նչ ամբարեմ նրանց մէջ։ Լացեցին նախիրների խմբերը, որովհետեւ նրանք արօտ չունէին, եւ ոչխարների հօտերը սատկեցին։ 19Քեզ եմ աղօթում, Տէ՛ր, որովհետեւ հուրը սպանեց անապատի գեղեցկութիւնը, բոցը լափեց ագարակի իւրաքանչիւր ծառ, 20վայրի կենդանին քեզ նայեց, քանի որ ցամաքեցին ջրի վտակները, եւ հուրը կերաւ անապատի գեղեցկութիւնը։