Չորրորդ դարի սկզբին Հայաստանն աշխարհում դարձավ առաջին պետությունը, որտեղ քրիստոնեությունը հռչակվեց որպես պետական կրոն՝ շնորհիվ մեր մեծագույն սուրբ և առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորչի քարոզչության եւ Տրդատ Գ արքայի հրամանի: Որպես հնագույն ինքնիշխան քրիստոնյա եկեղեցիներից մեկը, ավելի քան 1700 տարի մենք հաստատուն եւ նվիրյալ կերպով հետեւել ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Նրա վարդապետությանը, Նրա սուրբ առաքյալների ուսուցումներին, մեր Սուրբ Եկեղեցու ավանդություններին եւ մեր շնորհընկալ Սրբերի ու Եկեղեցու Հայրերի ուսուցումներին: 301 թվականը համարվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտոնական հիմնադրման տարեթիվը։
Քրիստոնեության պետական հռչակման և հայոց դարձի պատմությունը մեզ փոխանցում են 5-րդ դարի պատմիչներ Ագաթանգեղոսը և մասամբ Մովսես Խորենացին ու Փավստոս Բուզանդը: Համաձայն պատմիչների՝ Սուրեն Պարթևը, որ հետագայում անվանվեց Գրիգոր Լուսավորիչ, որդին էր Տրդատ Մեծի հորը՝ Խոսրով արքային դավադրաբար սպանած Անակ Պարթևի։ 287 թ., երբ Տրդատը հռոմեական զորքերի ուղեկցությամբ Հայաստան է գալիս հոր գահը վերադարձնելու՝ նրան է միանում նաև երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո, սակայն, Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը, ով Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել, հրաժարվում է կուռքին զոհ մատուցել, ինչի համար արքան հրամայում է ենթարկել նրան 12 տեսակի տանջանքի։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը (խոր վիրապը), ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13/14 տարի։ Գրիգորին բանտարկելուց հետո Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։ Դեպքերից մի քանի տարի անց Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ. Ագաթանգեղոսը գրում է. «Տրդատը սկսեց մոլեգնել ու ինքն իրեն ուտել և բաբելացիների Նաբուգոդոնոսոր արքայի նման մարդկային բնությունից դուրս գալով՝ վայրենի խոզերի կերպարանքով, իբրև նրանցից մեկը, գնաց նրանց մեջ բնակվելու»: Տրդատի հիվանդության պատճառը Հռոմի Դիոկղետիանոս կայսեր ձեռքից փախած 33 Հռիփսիմյանց կույսերի և հատկապես նրանցից ամենագեղեցիկի՝ Հռիփսիմեի սպանությունն էր։ Վերջինս քարկոծվելով սպանվել էր՝ արքայի հետ ամուսնանալու առաջարկը մերժելու համար։
Շուտով Տրդատի քույրը՝ Խոսրովիդուխտը, երազ է տեսնում, որ արքային կարող է բուժում պարգևել զնդանում գտնվող Գրիգորը, որին վիրապից հանելով բերում են Վաղարշապատ: Արքունիքը մեծ պատվով է դիմավորում Գրիգորին: Վերջինս նախ հողին է հանձնում նահատակ կույսերի աճյունները, ապա 5-օրյա պահք է սահմանում (Առաջավորաց պահք) և աղոթքով ապաքինում արքային։ Այնուհետև Գրիգորը 66 օր արքունիքին ու ժողովրդին քարոզում է Հին ու Նոր կտակարանը և քարոզության վերջին օրը տեսիլքով նրան ցույց է տրվում Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի կառուցման վայրը։ Ապա Գրիգորը Տրդատի գործակցությամբ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում։ Հետագայում Տրդատ Մեծը ավագանու որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը Արածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ Գ մեծի հետ ձեռնամուխ է լինում Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը։ Տրդատ Գ Մեծի հրովարտակով քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն։
Հայ եկեղեցին (նաև մյուս Արևելյան ուղղափառ եկեղեցիները) որպես տիեզերական է ճանաչում միայն երեք եկեղեցական ժողովներ ( Նիկիայի Ա տիեզերական ժողով 325, Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողով 381, Եփեսոսի Գ տիեզերական ժողով 431): Երեք տիեզերաժողովների դավանական որոշումների վրա է կառուցված Հայ եկեղեցու դավանական համակարգը: Նիկիական հանգանակը Հայ առաքելական եկեղեցու քրիստոնեական դավանանքի ամփոփումն է, Նիկիայի Ա տիեզերական ժողովը գումարվել է 325թ-ին Բյուզանդական կայսր Մեծն Կոստանդիանոսի (306-337թթ.) հրամանով, Բութանիայի Նիկիա քաղաքում, մայիսի 20-ին: Ժողովին մասնակցել են Ընդհանրական եկեղեցու 318 հայրապետներ, այդ թվում Ալեքսանդրիայի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացին, Աթանաս Ալեքսանդրացին (այդ ժամանակ դեռևս սարկավագ), Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին՝ Արիստակեսը և եկեղեցու այլ նշանավոր եպիսկոպոսներ։ Հանգանակին հաջորդում է եկեղեցական նզովք, որը դատապարտում է հերետիկոսական ուսմունքները։ Գրիգոր Լուսավորիչը Հանգանակին ավելացրել է փառաբանություն, որը հաջորդում էր նզովքին։
ՀԱՒԱՏԱՄՔ
Հաւատամք ի մի Աստուած՝ ի Հայրն ամենակալ, յարարիչն երկնի և երկրի, երևելեաց և աներևութից։ և ի մի Տէր Յիսուս Քրիստոս յՈրդին Աստուծոյ. ծնեալն յԱստուծոյ Հօրէ՝ միածին, այսինքն յէութենէ Հօր։ Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ՝ ծնունդ և ո՛չ արարած։ Նոյն ինքն ի բնութենէ Հօր. որով ամենայն ինչ եղև յերկինս և ի վերայ երկրի, երևելիք և աներևոյթք։ Որ յաղագս մեր մարդկան և վասն մերոյ փրկութեան իջեալ յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն սրբով. որով էառ զմարմին, զհոգի և զմիտ, և զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս և ո՛չ կարծեօք։ Չարչարեալ, խաչեալ, թաղեալ յերրորդ աւուր յարուցեալ, ելեալ ի յերկինս նովին մարմնով՝ նստաւ ընդ աջմէ Հօր։ Գալոց է նովին մարմնովն և փառօք Հօր ի դատել զկենդանիս և զմեռեալս, որոյ թագաւորութեանն ո՛չ գոյ վախճան։ Հաւատամք և ի սուրբ Հոգին, յանեղն և ի կատարեալն. որ խօսեցաւ յօրէնս և ի մարգարէս և յաւետարանս. որ էջն ի Յորդանան, քարոզեաց զառաքեալսն, և բնակեցաւ ի սուրբսն։ Հաւատամք և ի մի միայն ընդհանրական և առաքելական Սուրբ Եկեղեցի. ի մի մկրտութիւն, յապաշխարհութիւն, ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց. ի յարութիւնն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից հոգւոց և մարմնոց՝ յարքայութիւնն երկնից, և ի կեանսն յաւիտենականս։
Նզովք
Իսկ որք ասեն՝ էր երբէմն յորժամ ո՛չ էր Որդին, կամ էր երբեմն՝ յորժամ ո՛չ էր սուրբ Հոգին. կամ թէ յոչէից եղեն, կամ յայլմէ էութենէ ասեն լինել զՈրդին Աստուծոյ և կամ զսուրբ Հոգին. և թէ փոփոխելիք են կամ այլայլելիք, զայնպիսիսն նզովէ կաթուղիկէ և առաքելական սուրբ Եկեղեցի։
Գրիգոր Լուսավորչի փառաբանություն
Իսկ մեք փառաւորեսցուք, որ յառաջ քան զյաւիտեանս, երկիր պագանելով Սրբոյ Երրորդութեանն և միոյ Աստուածութեանն՝ Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. Ամէն։
/вì²î²Øø
гí³ïáõÙ »Ýù Ù»Ï ²ëïÍá« ²Ù»Ý³Ï³É ÐáñÁ« »ñÏÝùÇ ¨ »ñÏñÇ« ï»ë³Ý»ÉÇÝ»ñÇ ¨ ³Ýï»ë³Ý»ÉÇÝ»ñÇ ²ñ³ñãÇÝ£
ºí Ù»Ï î»ñ ÐÇëáõë øñÇëïáëÇݪ ²ëïÍáõ àñ¹áõÝ« ÍÝí³Í гÛñ ²ëïÍáõóª ÙdzÍÇÝ« ³ÛëÇÝùÝ Ðáñ ¿áõÃÛáõÝÇó£
²ëïí³Íª ²ëïÍáõó« ÈáõÛëª ÈáõÛëÇó« ×ßÙ³ñÇï ²ëïí³Íª ×ßÙ³ñÇï ²ëïÍáõó« ÍÝáõݹ ¨ áã ³ñ³ñ³Í£
ÜáõÛÝ ÆÝùÁ Ðáñ µÝáõÃÛáõÝÇó« àñáí ³Ù»Ý ÇÝã »Õ³í »ñÏÝùáõÙ ¨ »ñÏñÇ íñ³ª »ñ¨»ÉÇÝ»ñ ¨ ³Ý»ñ¨áõÛÃÝ»ñ£
àñ Ù»½ª Ù³ñ¹Ï³Ýó ¨ Ù»ñ ÷ñÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ÇçÝ»Éáí »ñÏÝùÇóª Ù³ñÙݳó³í« Ù³ñ¹³ó³í« ϳï³ñÛ³É Ï»ñåáí ÍÝí»ó êáõñµ ÎáõÛë سñdzÙÇóª êáõñµ Ðá·áí£ àñáí ³é³í Ù³ñÙÇÝ« Ñá·Ç ¨ ÙÇïù ¨ ³Ù»Ý ÇÝã áñ ϳ Ù³ñ¹áõ Ù»ç« ×ßÙ³ñï³å»ë ¨ áã Ãí³ó۳ɣ
â³ñã³ñí»ó« ˳ãí»ó« óÕí»ó« »ññáñ¹ ûñÁ ѳñáõÃÛáõÝ ³é³í« ÝáõÛÝ Ù³ñÙÝáí »É³í »ñÏÇÝù« Ýëï»ó Ðáñ ³ç ÏáÕÙáõÙ£
¶³Éáõ ¿ ÝáõÛÝ Ù³ñÙÝáí ¨ Ðáñ ÷³éùáíª ¹³ï»Éáõ ѳٳñ ϻݹ³ÝÇÝ»ñÇÝ ¨ Ù»é³ÍÝ»ñÇÝ ¨ àñÇ Ã³·³íáñáõÃÛáõÝÁ ãáõÝÇ í³Ë׳ݣ
гí³ïáõÙ »Ýù ݳ¨ êáõñµ Ðá·áõÝ« ³Ýëï»ÕÍÇÝ ¨ ϳï³ñÛ³ÉÇÝ« áñ Ëáë»ó ûñ»ÝùÇ ¨ Ù³ñ·³ñ»Ý»ñÇ ¨ ³í»ï³ñ³ÝÝ»ñÇ Ù»ç£ àñ Çç³í Ðáñ¹³Ý³Ý« ù³ñá½»ó ³é³ùÛ³ÉÝ»ñÇÝ ¨ ëñµ»ñÇ Ù»ç µÝ³Ïí»ó£
гí³ïáõÙ »Ýù ݳ¨ ػϫ ÀݹѳÝñ³Ï³Ý ¨ ²é³ù»É³Ï³Ý êáõñµ ºÏ»Õ»óáõ£ Ø»Ï ÙÏñïáõÃ۳ݫ ³å³ß˳ñáõÃ۳ݫ Ù»Õù»ñÇ ù³íáõÃÛ³Ý ¨ ÃáÕáõÃ۳ݣ Ø»é»ÉÝ»ñÇ Ñ³ñáõÃÛ³ÝÁ« Ñá·ÇÝ»ñÇ ¨ Ù³ñÙÇÝÝ»ñÇ Ñ³íÇï»Ý³Ï³Ý ¹³ï³ëï³ÝÇÝ« »ñÏÝùÇ ³ñù³ÛáõÃÛ³ÝÁ ¨ ѳíÇï»Ý³Ï³Ý ÏÛ³ÝùÇÝ£
Նզովք
ÆëÏ Ýñ³Ýù« áíù»ñ ³ëáõÙ »Ý« û ϳñ ųٳݳϫ »ñµ ãϳñ àñ¹ÇÝ« ϳ٠ϳñ ųٳݳϫ »ñµ ãϳñ êáõñµ Ðá·ÇÝ« ϳ٠³ëáõÙ »Ý« û áãÝãÇó ·áÛ³ó³Ý ϳ٠³ÛÉ ¿áõÃÛáõÝÇó »Ý »Õ»É àñ¹ÇÝ ²ëïÍá ¨ ϳ٠êáõñµ Ðá·ÇÝ« ¨ ûª ÷á÷áË³Ï³Ý »Ý ϳ٠³ÛɳÛÉ»ÉÇ« ³ÛÝåÇëÇÝ»ñÇÝ Ý½áíáõÙ ¿ ÀݹѳÝñ³Ï³Ý ¨ ²é³ù»É³Ï³Ý êáõñµ ºÏ»Õ»óÇÝ£
Փառաբանություն
ÆëÏ Ù»Ýù ÷³é³íáñ»Ýù Üñ³Ý« àí ѳíÇïÛ³ÝÝ»ñÇó ³é³ç ¿« »ñÏñå³·»Éáí êáõñµ ºññáñ¹áõÃÛ³ÝÝ áõ Ù»Ï ²ëïí³ÍáõÃÛ³ÝÁª ÐáñÁ« àñ¹áõÝ ¨ êáõñµ Ðá·áõÝ« ³ÛÅÙ ¨ ÙÇßï ¨ ѳíÇïÛ³Ýë ѳíÇï»ÝÇó© ³Ù»Ý (Ù»ñ êáõñµ Èáõë³íáñãÇ ³ë³ÍÁ)£/