Անդամակցութիւն

(Անդամակցության մասին կարող եք ավելինը կարդալ եկեղեցու կանոնադրության մեջ)

Դանիայի  Հայ  Առաքելական  Եկեղեցւոյ Համայնքի անդամները Դանիայի Թագաւորութեան վարչական  շրջանի և նրան հարակից շրջաններում ապրող Հայաստանեայց Եկեղեցւոյ զաւակներն  են։

6.2 Հայ Համայնքին կարող են անդամակցել`

ա. Հայաստանեայց Եկեղեցւոյ մէջ մկրտուած եւ դրոշմուած, նրա վարդապետութիւնն ու սուրբ խորհուրդներն ընդունող, կանոններն ու սրբազան աւանդութիւնները պահպանող անձեր.

բ. Նաեւ մեր եկեղեցւոյ մէկ զաւակի հետ ամուսնացած այն օտարազգին, որ դաւանադարձութեամբ  կ՚ընդունի Հայաստանեայց Առաքելական Սուրրբ Եկեղեցւոյ վարդապետութիւնը, սուրբ խորհուրդները, կանոններն ու սրբազան աւանդությունները: Այլ եկեղեցիների մէջ մկրտուած, սակայն չդրոշմուած անձեր, անդամագրուելուց առաջ պէտք է Սուրբ Միւռոնով դրոշմուեն:

գ. Քրիստոնեայ  այլ  յարանուանութիւնների (հռովմէական-կաթողիկէ, բիւզանդական-ուղղափառ, բողոքական) պատկանող հայեր կարող են անդամագրուել Հայ Համայնքին եւ համայնքի վարչական տեղական մարմինների մէջ պաշտօններ ստանձնել: Այլ դաւանանքի պատկանող հայերի անդամ դառնալու վճիռը կայացնում է Կենտրոնական Եւրոպայի Հայրապետական Պատուիրակը:

ԱՆԴՀԱՄԱԹԵՐԹԻԿ